Կարծում եք միայն մարդի՞կ կարող են խնջույք կազմակերպել: Պարզվում է` մթերքներն էլ են «ուրախանում»: Աղցան «Խնջույք»

Բաղադրիչներ

350 գ բրոկկոլի

300 գ հավի կրծքամիս + ½ բաժակ ջուր

200 գ պանիր Ֆետա

2 լոլիկ

1 տուփ մարինացված եգիպտացորեն

աղ

սև և կարմիր պղպեղ

Սոուսի համար`

200 գ յոգուրտ

սամիթ

2 ատամիկ սխտոր

½ թ/գ աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Բրոկկոլին 8-10 րոպե եփել եռման աղաջրի մեջ: Տեղափոխել սառը ջրի մեջ, թողնել 3 րոպե, քամել և կտրատել

Ավելացնել միջին մեծությամբ կտրատած լոլիկ

Հավի կրծքամիսը 2 կողմից համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, 2 կողմից 3-ական րոպե տապակել, ավելացնել ջուր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե

Կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել եգիպտացորեն, խորանարդաձև կտրատած պանիր

Յուգուրտին ավելացնել մանրացրած սամիթ, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում