Բաղադրատոմսեր Թխվածքներ

Կարակում. մանկության հիշողությունները այս պարզ բաղադրատոմսում

Կարակում
Համեղ և հեշտ պատրաստվող թխվածք, որը կարող եք պատրաստել ցանկացած միջուկով:

Բաղադրիչներ

  • 200 գ կարագ
  • 100 գ շաքարավազ
  • 400 գ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • 1 հատ ձու
  • 300-400 գ մուրաբա

Պատրաստման եղանակը

  • Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ:
  • Սառը կարագը անցկացնել քերիչով, լցնել ալյուրի մեջ:
  • Լավ խառնել, որ ստացվի միասեռ զնգված:
  • Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել թթվասեր և խառնել:
  • Ավելացնել խմորին, և խառնել:
  • Բաժանել 2 գնդի, մեկը մի քիչ փոքր: Փոքր գունդը դնել սառնարան՝ 20-30 րոպե:
  • Խմորը ուղղանկյունաձև բացել, ավելացնել մուրաբան:
  • Սառեցված խմորը քերիչով անցկացնել, և լցնել մուրաբայի վրա:
  • Դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, թխել 30 րոպե:
Բարի ախորժակ: