Աղցան «Խառնաշփոթ»
Համեղ և գեղեցիկ աղցան, որը կարող եք մատուցել նաև տոնական սեղաններին:
Բաղադրիչներ
- 300 գ կաղամբ
- 200 գ հավի կրծքամիս
- 150 գ շամպինիոն
- 1 հատ գազար
- 2 ատամիկ սխտոր
- 1 ճաշի գդալ մայոնեզ
- 1 ճաշի գդալ թթվասեր
- կանաչ սոխ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Կաղամբը կտրատել:
2 Սունկը կտրատել, հետո տապակել բուսայուղով՝ մինչև կարմրելը:
3 Հավի կրծքամիսը մանր կտրատել:
4 Գազարը անցկացնել քերիչով:
5 Սոխը մանր կտրատել, և ավելացնել կտրատված զանգվածին:
6 Թթվասերին և մայոնեզին ավելացնել աղ, սև պղպեղ, սխտոր, և լավ խառնել:
7 Սոուսը ավելացնել աղցանին լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ: