Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Կաղամբով այս ախորժելի ուտեստը կպատրաստեք ամեն օր, Ձեր սիրելիները միանշանակ գոհ կլինեն

Շոգեխաշած կաղամբ
Հիանալի նախուտեստ, որը կլրացնի հիմնական ուտեստը:

Բաղադրիչներ

  • 0.5 հատ կաղամբ
  • 2 հատ սոխ
  • 2 հատ գազար
  • 2-3 հատ դափնու տերև
  • 1 թեյի գդալ սև պղպեղ
  • 2 թեյի գդալ աղ
  • 0.5 թեյի գդալ աղացած համեմի սերմ
  • 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Սոխը մանրացնել, գազարը անցկացնել քերիչով, տապակել բուսայուղով ՝ մինչև կարմրելը:
  • Կաղամբը մանրացնել, տապակել բուսայուղի մեջ՝ մինչև կարմրելը:
  • Ավելացնել դափնու տերևները, աղը, սև պղպեղը, աղացած համեմի սերմը, և լավ խառնել:
  • Ավելացնել տոմատի մածուկը, և լավ խառնել:
  • Ավելացնել սոխն ու գազարը
Բարի ախորժակ
Պատրաստում ենք սիրով: