Մարինացված գազար

Հետաքրքիր աղցան-ուտեստ՝ հարուստ համային համադրությամբ:
Բաղադրիչներ
- 1 հատ կազամբ
- 4 հատ գազար
- 4 հատ բուլղարական պղպեղ
- 30 գ մաղադանոս
- 1 գլուխ սխտոր
- 0.5 թեյի գդալ կծու չիլի պղպեղ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 1 ճաշի գդալ աղացած համեմի սերմ
- 2 ճաշի գդալ աղ
- 1.5 ճաշի գդալ քացախ
- 100 մլ ջուր
- 250 մլ բուսայուղ
- 1 հատ սոխ
Պատրաստման եղանակը
- Կաղամբը մանր կտրատել, ձեռքերով տրորել, որ փափկի:

- Գազարը կորեական քերիչով անցկացնել:

- Պղպեղները մանր, երկարավուն կտրատել:

- Մաղադանոսը մանր կտրատել, սխտորը ճզմել աղցանի վրա:
- Ավելացնել համեմունքները, և ձեռքերով տրորելով խառնել:

- Այնուհետև քացախը ջրով բացել, խառնել, և ավելացնել:
- 250մլ բուսայուղի մեջ, խոշոր կտրատված սոխը տապակել, մինչև լավ կարմրի:
- Սոխերը հանել բուսայուղից, (աղցանի մեջ չենք օգտագործելու), բուսայուղը լցնել աղցանի վրա, լավ խառնել:

- Լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ, և մեկ օր թողնել սառնարանում:
- Մատուցելուց առաջ լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
