Տորթ «Կարպատկա»

Բաղադրիչներ
Խմոր
- 120 գ ջուր
- 120 գ կաթ
- 0.5 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ շաքարավազ
- 80 գ կարագ
- 150 գ ալյուր
- 4 հատ ձու
Կրեմ
- 500 մլ կաթ
- 2 հատ ձու
- 150 գ շաքարավազ
- 50 գ եգիպտացորենի օսլա
- 180 գ կարագ
- վանիլին
Լրացուցիչ
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Թավայի մեջ լցնել ջուր, կաթ, աղ, շաքարավազ, փափուկ կարագ և դնել կրակին:

- Զանգվածը եփելիս այն անընդհատ խառնել, իսկ հենց սկսի եռալ, միանգամից ավելացնել ողջ ալյուրը ու շարունակել խառնել:
- Արդյունքում ստացվում է միասեռ զանգված: Այս զանգվածը վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
- Հենց խմորը հովանա, հատ-հատ ավելացնել ձուն և հարել: Ստացվում է խիտ և կպչուն խմոր:

- Խմորը բաժանել 2 մասի և լցնել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ (22սմ):

- Խմորի մակերեսին կարելի է գդալի օգնությամբ անհարթություններ անել:

- Թխել 180 ջերմաստիճանում մոտ 30 րոպե:
- Կրեմը պատրաստելու համար նախ հաստ հատակով թավայի մեջ լցնել կաթը և տաքացնել:
- Այնուհետև ամանի մեջ միավորել ձուն, շաքարավազը և եգիպտացորենի օսլան ու խառնել:

- Այս զանգվածի մեջ ավելացնել վանիլինը, մաս-մաս ավելացնել նաև կաթի կեսը ու անընդհատ խառնել:
- Այս ամբողջը լցնել մնացած կաթով թավայի մեջ ու կրկին դնել կրակին՝ անընդհատ խառնելով այնքան, մինչև զանգվածը կսկսի խտանալ: Դրանից հետո կրեմը մի փոքր էլ խառնել ու վերցնել կրակից:
- Կրեմը ծածկել սննդային տոպրակով և թողնել, որ սառչի:
- Երբ կրեմը հովանա, դրա մեջ ավելացնել փափուկ կարագ և հարել:

- Տորթի առաջին շերտին քսել ողջ կրեմը, հավասարաչափ տարածել, և վրան դնել 2-րդ շերտը:

- Տորթը 3-4 ժամ թողնել սառնարանում:
- Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ
