Բաղադրությունը
300 գ կաթնաշոռ,
1 հատ ձու,
3 ճաշի գդալ ալյուր,
0.5 թեյի գդալ աղ,
1 տուփ վանիլին,
1 տուփ փխրեցուցիչ կամ 0.5 թեյի գդալ սոդա,
1.5 բաժակ ալյուր:
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռը, ձուն, շաքարավազը և աղը լցնել խորը ամանի մեջ և խառնել:
Ավելանցել 1 տուփ վանիլին և փխրեցուցիչ, շարունակել խառնել:
Ալյուրը մաղով անցկացնել: Կեսը լցնել զանգվածի վրա և խառնել:
Մի փոքր ալյուր լցնել սեղանի կամ տախտակի վրա, և վրան սկսել տրորել խմորը:
Մի քանի մասի բաժանել, երկարացնել և կտրատել:
Կտրատած մասերին գնդի տեսք տալ:
Ոչ շատ լայն թավա վերցնել, մեջը ձեթ լցնել, լավ տաքացնել, և գնդիկները մաս-մաս դնել թավայի մեջ ու տապակել:
Երբ փքաբլիթները ոսկեգույն երանգ կսկսեն ստանալ, հանել թավայից և դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավել ձեթը դուրս գա:
Վերջում փքաբլինթերի վրա շաքարի փոշի շաղ թալ:
Բարի ախորժակ