Բաղադրությունը
- 300 գ կաթնաշոռ,
- 1 հատ ձու,
- 1 պտղունց աղ,
- 1-2 ճաշի գդալ շաքարավազ,
- 10 գ վանիլին,
- 4-6 ճաշի գդալ ալյուր,
- 15-20 հատ ազնվամորի:
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռի մեջ ավելացնել աղ, ձու և էլեկետրական հարիչով հարել:
Այնուհետև ավելացնել վանիլին, շաքարավազ և ալյուրը՝ մաս-մաս ու խառնել:
Ստացվում է փափուկ կպչուն խմոր:
Խմորը բաժանել 15-20 մասի: Յուրաքանչյուր մասից ձեռքով կամ գրդնակով փոքրիկ լոշիկ բացել, լոշիկի մեջտեղում դնել հատապտուղը, խմորի կողքերը իրար միացնել ու գնդիկ ձևավորել:
Գնդիկները 6-7 րոպե խաշել: Ջրի մեջ մի փոքր աղ լցնել:
Բարի ախորժակ