Կաթնաշոռով բուլկիներ

1 час
Առանց խմորիչի այս բուլկիները շատ համեղ և փափուկ են ստացվում:
Բաղադրիչներ
- 250 գ կաթնաշոռ
- 120 գ շաքարավազ
- 180-200 գ ալյուր
- 1 հատ ձու
- 1 թեյի գդալ վանիլային շաքար
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 պտղունց աղ
Պատրաստման եղանակը
- 1 հատ ձուն հարել, հարված ձվի կեսից ավելը լցնել մեկ այլ ամանի մեջ:
- Այդ ամանի մեջ լցնել կաթնաշոռը, շաքարավազը և խառնել:

- Զանգվածի մեջ ավելացնել մաղված ալյուրի մի մասը, փխրեցուցիչը և խառնել:

- Այնուհետև մաս-մաս ավելացնել մնացած ալյուրը՝ զուգահեռաբար խառնելով այնքան ժամանակ, մինչև կստացվի ձեռքերին չկպչող խմոր:
- Խմորը տրորել, բաժանել 8 մասի, և յուրաքանչյուր մասը հյուսելով ձևավորել:

- Բուլկիները դնել յուղաթերթով ծածկված թավայի մեջ, դրանց վրա ձու քսել, և շաքարավազ շաղ տալ:

- Թխել մոտ 20 րոպե 180օC-ում:

Բարի ախորժակ
