Կաթնաշոռից պատրասված համեղ և հագեցնող լոշիկներ

Բաղադրությունը

  • 200 գ կաթնաշոռ,
  • 50 գ պինդ պանիր,
  • 2 հատ ձու,
  • 50 մլ կաթ,
  • 2 ճաշի գդալ ալյուր,
  • 1/3 թեյի գդալ սոդա,
  • 0.5 ատամիկ սխտոր կամ մի փոքր սխտորի փոշի,
  • սամիթ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Եթե կաթնաշոռը խոշոր գնդիկներով է, ապա այն անհրաժեշտ է ճզմել՝ ավելացնելով կաթ և սոդա, հակառակ դեպքում այս քայլը կարող եք բաց թողնել:

Սամիթը կտրատել, սխտորը ճզմել կամ քերիչով անցկացնել, պանիրը քերիչով անցկացնել և խառնել կաթնաշոռի հետ:

Այնուհետև ավելացնել աղ, ձու, ալյուր և լավ խառնել:

Ստացված զանգվածը բաժանել 2 մասի:

Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, լցնել մեր զանգվածի 1-ին մասը, տարածել և տապակել 2 կողմից:

Մնացած մասը ևս նույն կերպ տապակել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում