Բաղադրությունը
- 2 հատ ձու,
- 60 գ շաքարավազ,
- 250 գ կաթնաշոռ,
- 250 գ ալյուր,
- 2 ճաշի գդալ ձեթ,
- վանիլին,
- 1 պտղունց աղ,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
- շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը
Ձուն, շարավազը և աղը ձեռքի հարիչով հարել: Այնուհետև ավելացնել կաթնաշոռը (առանց մեծ հատիկների) և խառնել:

Զանգվածի վրա ավելացնել ձեթ, վանիլին ու կրկին լավ խառնել:

Ալյուրի մեջ փխրեցուցիչ ավելացնել, մաղով անցկացնել և լցնել կաթնաշոռով զանգվածի մեջ:
Խմորը խառնել գդալով, իսկ հետո երբ պնդանա, տրորել ձեռքերով: Ստացվում է ձեռքերին մի փոքր կպչող խմոր:
Խմորին երշիկի պես երկարավուն տեսք տալ, և բաժանել 12 մասի:

Յուրաքանչյուր մասին բուլկու տեսք տալ, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի թավայի մեջ, դրանց վրա ձվի դեղնուց քսել և թխել նախապես տաքացված ջեռոցում 180 ջերմաստիճանում մոտ 25 րոպե:

Ցանկության դեպքում մատուցելիս բուլկիների վրա շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ