Կաթնաշոռային բլիթներ
30 րոպե
Բաղադրիչներ
- 100 գ կաթնաշոռ (9%)
- 1 հատ ձու
- 35 գ կարագ
- 40 գ շաքարավազ
- +/- 120 գ ալյուր
- 4 գ փխրեցուցիչ
- 1 պտղունց սոդա
- 1 պտղունց աղ
- վանիլ
- 100 գ միջուկ (չամիչ, չորացրած բալ, ընկույզ)
Պատրաստման եղանակը
1 Ձուն, շաքարավազը և աղը պատառաքաղով հարել:
2 Ավելացնել փափուկ կարագ և խառնել:
3 Այնուհետև ավելացնել կաթնաշոռը և կրկին խառնել:
4 Ցանկության դեպքում կարելի է ավելացնել վանիլ:
5 Զանգվածի մեջ լցնել միջուկը (չամիչ, չորացրած բալ, ընկույզ), սոդան, փխրեցուցիչը և խառնել:
6 Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ՝ զուգահեռաբար խառնելով:
7 Վերջում կարելի է խմորը տրորել ձեռքերով:
8 Խմորից գնդիկներ ձևավորել և դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի ձևամանի մեջ:
9 Թխել մոտ15 րոպե նախապես մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում: