Կաթնշոռային թխվածքաբլիթներ

Աննկարագրելի համեղ թխվածքաբլիթներ, ամենապահանջված և պարզ մթերքներից: Կարող եք վայելել ընդմիջմանը սուրճի հետ՝ հյուրասիրելով Ձեր ընկերներին:
Բաղադրիչներ
- 450 գ ալյուր
- 100 գ կարագ
- 150 գ շաքարավազ
- աղ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 200 գ թթվասեր
- 1 հատ ձվի դեղնուց
Միջուկ
- 300 գ կաթնաշոռ
- 3 ճաշի գդալ շաքարավազ
- 1 հատ ձվի սպիտակուց
- 1 ճաշի գդալ թթվասեր
Պատրաստման եղանակը
- Ալյուրի մեջ կտրատել կարագը, ձեռքով մանրացնել՝ մինչև միասեռ զանգված ստացվի:

- Թթվասերի մեջ ավելացնել շաքարավազը, լավ խառնել՝ մինչև շաքարավազը լուծվի:

- Թթվասերին ավելացնել ձվի դեղնուցը, մի փոքր աղ, փխրեցուցիչը, և լավ խառնել:
- Թթվասերը ավելացնել ալյուրին, լավ խառնել:

- Ստանալ փափուկ խմոր, ծածկել սննդային թաղանթով, և թողնել սառնարանում 40 րոպե:

Միջուկ
- Կաթնաշոռին ավելացնել շաքարավազը, ձվի սպիտակուցը, թթվասերը, և լավ խառնել:

- Խմորը գրտնակով բացել, ստանալ կլոր ձև բաժակի միջոցով:

- Միջուկը ավելացնել խմորի անկյունում, ծածկել:

- Ձևավորել ըստ նախասիրության:
- Վրան քսել ձվի դեղնուց:

- Թխել 180°C ջեռոցում 25 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
