Լավաշով ռուլետ

Արագ և համեղ նախուտեստ, որը կգրավի Ձեր հյուրերի սրտերը:
Բաղադրիչներ
- 2 հատ լավաշ
- 300 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 4 հատ եփած ձու
- 250 գ գազար
- 2 հատ վարունգ
- հազարի տերևներ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Ծովախեցգետնի ձողիկները կտրատել:

- Խաշած ձուն անցկացնել քերիչով:

- Մայոնեզը բարակ շերտով քսել լավաշին:

- Լավաշի վրա լցնել կտրատված ծովախեցգետնի ձողիկները, ձուն և կտրատված հազարի թերթեր:

- Հավասարաչափ ոլորել և կտրատել:
2-րդ միջուկ
- Վարունգը մանր կտրատել:

- Գազարը քերել:
- Խաշած ձուն անցկացնել քերիչով, ավելացնել կտրատված զանգվածին, վրան ավելացնել մայոնեզ, և լավ խառնել:

- Հավասարաչափ քսել լավաշի վրա և ոլորել:


Բարի ախորժակ:
