Ծովախեցգետնի ձողիկներով պատրաստված ամենահամեղ և ախորժելի աղցանը, որը երբևէ փորձել եք

Ծովախեցգետնի ձողիկներով աղցան

Բաղադրիչները
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
4 հատ խաշած ձու
1 հատ վարունգ
1 հատ սոխ
5 ճաշի գդալ մայոնեզ
200 գ պանիր
աղ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել, վրան եռացրած ջուր լցնել, որ փափկի, այնուհետև քամել:

Վարունգը մանր կտրատել:

Ծովախեցգետնի ձողիկները և խաշած ձուն մանր կտրատել:

Պանիրը մանր երկարությամբ կտրատել:

Աղցանը խառնել, ավելացնել սոխը:

Ավելացնել աղը և մայոնեզը, լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում