Բաղադրատոմսեր Թխվածքներ

Ծիրանով նրբահամ թխվածք՝ առանց ալյուրի և կարագի

Ծիրանով թխվածք
Թեթև և ամառային գունեղ թխվածք՝ շատ նուրբ և համեղ միջուկով:

Բաղադրիչներ

  • 3 հատ ձվի սպիտակուց
  • 100 գ շաքարավազ
  • 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
  • 80 գ նուշ

Կրեմ

  • 250 գ մասկարպոնե պանիր
  • 100 գ սերուցք
  • 1 ճաշի գդալ վանիլային էքստրակտ
  • 280 գ ծիրան

Պատրաստման եղանակը

  • Ձվի սպիտակուցը առանձնացնել, և հարել մինչև սպիտակելը:
  • Կամաց-կամաց ավելացնել շաքարավազը, հարել միչև պնդանալը:
  • Ավելացնել եգիպտացորենի օսլան, և լավ խառնել:
  • Լցնել ձևամանի մեջ, հավասարաչափ տարածել:
  • Նուշը մանրացնել, և ցանել շերտի վրա:
  • Թխել ջեռոցում 180°C 10-15 րոպե: Թխելուց հետո ծածկել յուղաթղթով:

Կրեմ

  • Մասկարպոնե պանրին ավելացնել սերուցքը, վանիլի էքստրակտը, և հարիչով հարել:
  • Ավելացնել կտրատած ծիրանները, և խառնել:
  • Կրեմը քսել շերտի հակառակ կողմից, և ոլորել:
  • Ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարանում 2-3ժամ:
  • Ձևավորել կտրատված ծիրաններով:
Բարի ախորժակ: