Բաղադրիչներ
700 գ փոքր կարտոֆիլ
1 թ/գ աղ
կանաչ սոխ
115 գ պանիր
2 ատամիկ սխտոր
2 ճ/գ կարագ
1 ճ/գ ձիթայուղ
¼ թ/գ կարմիր պղպեղ
¼ թ/գ սև պղպեղ
½ թ/գ քաղցր պղպեղ
½ թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել, լցնել կաթսայի մեջ, ջուր լցնել այնքան, որ ծածկի կարտոֆիլները: Ավելացնել 1 թ/գ աղ և թողնել կրակին 12-15 րոպե
Թավայի մեջ կարագ դնել, ձիթայուղ լցնել (կարելի է վերցնել ցանկացած բուսայուղ)
Ավելացնել մանրացրած սխտոր, կարմիր կծու պղպեղ, սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, աղ և լավ խառնել
Ավելացնել կարտոֆիլը, լավ խառնել, թողնել միջին կրակի ջերմության վրա 1-2 րոպե
Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել 2-3 րոպե
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ