Տապակած ծաղկակաղամբ

Խրթխրթան ծաղկակղամբների համը դեռ երկար ժամանակ կմնա Ձեր բերանում:
Բաղադրիչներ
- 600 գ ծաղկակաղամբ
- 1 ատամիկ սխտոր
- 1 հատ ձու
- 100 գ ալյուր
- 120 մլ կաթ
- 1 ճաշի գդալ չորացրած մաղադանոս
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 1 թեյի գդալ կարմիր պղպեղ (քաղցր)
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Ծաղկակաղամբը միջին չափսի կտրատել:

- Խաշել 10-15 րոպե, ջրին ավելացնել 1 ատամիկ սխտոր:

- Ալյուրին ավելացնել աղ, չորացրած մաղադանոս, սխտորի փոշի, սև և կարմիր պղպեղ, ձու, կաթ և հարել:

- Խաշած ծաղկակաղամբը պատել ստացված սոուսով:

- Տապակել բուսայուղի մեջ 2-3 րոպե մինչև կարմրելը:


Բարի ախորժակ:
