Խրթխրթան և ախորժելի գյուղական կարտոֆիլներ՝ համեղ սոուսով

Գյուղական կարտոֆիլ
Տնական և ախորժելի կարտոֆիլներ՝ պատրաստված ջեռոցում:

Բաղադրիչներ

  • 4-5 հատ կարտոֆիլ
  • 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • 1/2 թեյի գդալ օրեգանո
  • 1 թեյի գդալ համեմունք նախատեսված կատոֆիլի համար
  • 2 ճաշի գդալ բուսայուղ

Սոուս

  • 200 գ մայոնեզ
  • 100 գ վարունգ
  • 1-2 ատամիկ սխտոր
  • սամիթ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Կարտոֆիլը կտրատել երկարությամբ՝ մեծ կտորներով:
2 Համեմունքները խառնել իրար, ավելացնել բուսայուղին, և կարտոֆիլների վրա լցնել:
3 Եփել 200°C ջեռոցում 40 րոպե:

Սոուս

1 Վարունգը քերիչով անցկացնել:
2 Սամիթը մանր կտրատել, և ավելացնել մայոնեզին:
3 Սխտորը ճզմել սոուսի մեջ, ավելացնել համեմունքները, և խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում