Չիփսեր

Ամենասիրելի չիփսերը պատրաստում ենք ինքներս՝ տան պայմաններում:
Բաղադրիչներ
- 300 գ կարտոֆիլ
- 1 ճաշի գդալ պանրային համեմունք
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը բարակ շերտերով կտրատել, լցնել ջրի մեջ:

- Մի քանի րոպե ջրի մեջ թողնելուց հետո, լավ լվանալ, հանել ջրից, և սրբիչով երկու կողմից լավ չորացնել:

- Բուսայուղը թույլ կրակի վրա լավ տաքացնել, կարտոֆիլները լցնել , և տապակել:
- Տապակելու ընթացքում անընդհատ շրջել, որ չվառվեն:
- 3-5 րոպեում կարտոֆիլները կստանան ոսկեգույն գույն և կդառնան խրթխրթան:

- Բուսայուղից հանել, թողնել անձեռոցիկի վրա, որ բուսայուղը դուրս գա:

- Տեղափոխել տարայի մեջ ,ավելացնել համեմունքը:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
