Լիմոնով թխվածքաբլիթ
30 րոպե
Բաղադրիչներ
- 1 հատ ձու
- 100 գ ձեթ
- -/+ 300 գ ալյուր
- 100 գ շաքարավազ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 0.5 հատ լիմոնի հյութ
- 1 հատ լիմոնի ցեդրա
- 1 պտղունց աղ
- 50-80 գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1 Ձուն, ձեթը, շաքարավազը, լիմոնի ցեդրան և լիմոնի հյութը խառնել: Կարելի է նաև մի փոքր աղ ավելացնել:
2 Ալյուրը մաղով անցկացնել, մաս-մաս ավելացնել ձվով զանգվածի վրա, լցնել փխրեցուցիչը և խառնել:Ստացվում է փափուկ և էլաստիկ խմոր:
3 Խմորից մի մաս առանձնացնել, երշիկի պես երկարավուն տեսք տալ և 5-6 կտորի բաժանել: Այդ կտրոները գնդիկաձև ձևավորել:
4 Խմորե գնդիկները թաթախել շաքարի փոշու մեջ:
5 Այսպես վարվել խմորի մնացած մասի հետ:
6 Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, գնդիկները դասավորել վրան և թխել մոտ 20 րոպե 180 ջերմաստիճանում: