Բաղադրիչներ
500 գ կարտոֆիլ
30 գ հալած կարագ
40 գ բուսայուղ
քիմիոն` ըստ ցանկության
0,5 թ/գ աղ
սև պղպեղ
1 գլուխ սոխ
200 գ շամպինյոն
թավան 24 սմ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, լցնել սառը ջրի մեջ, թողնել 3 րոպե, որից հետո հանել, քամել, լցնել մաքուր սրբիչի վրա, որպեսզի ջուրն ամբողջությամբ դուրս գա: Լավ արդյունքի հասնելու համար` հավասարապես տարածել սրբիչի վրա, ռուլետի պես փաթաթել, մի փոքր սեղմել
Տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել 0,5 թ/գ աղ, քիմիոն, հալած կարագ և լավ խառնել
Թավայի վրա բուսայուղ լցնել, կարտոֆիլը լցնել, հավասարապես տարածել, լավ սեղմել գդալով, թողնել միջին բարձրության կրակի վրա 5-7 րոպե: Մյուս կողմի վրա շրջել ափսեյի միջոցով, իսկ կրակն իջեցնել: Չոփիկի օգնությամբ ստուգել, եթե կարտոֆիլը լավ եփված չէ` փակել կափարիչն ու թողնել մի քանի րոպե, իսկ եթե եփված է՝ կրակը բարձրացնել, որպեսզի լավ կարմրի
Սունկն ու սոխը կտրատել, տապակել նախ սոխը, այնուհետև ավելացնել սունկը, համեմել աղով, սև պղպեղով, թողնել 2 րոպե
Կարտոֆիլն ու սունկը տեղափոխել մատուցվող ափսեյի մեջ և մատուցել )))
Կարելի է մատուցել նաև թթվասերով կամ պանրով
Բարի ախորժակ