Խրթխրթան ծաղկակաղամբ

39 минуты
Բաղադրիչներ
- 1 կգ ծաղկակաղամբ
- 150 գ պանիր
- 3 հատ ձու
- 50 գ պաքսիմատ
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Ջուրը տաքացնել, և մի փոքր աղ լցնել: Հենց ջուրը սկսի եռալ, ծաղկակաղամբը լցնել ջրի մեջ և 3-4 րոպե խաշել:

- Եփված ծաղկակաղամբը թողնել, որ հովանա:
- Խորը ամանի մեջ լցնել պաքսիմատը, քերված պանիրը, պապրիկան, սխտորի փոշին և խառնել:

- Մեկ այլ ամանի մեջ ձուն պատառաքաղով հարել աղի և սև պղպեղի հետ:
- Ծաղկակաղամբի կտորները թաթախել նախ ձվով զանգվածի, ապա պանրով զանգվածի մեջ:
- Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, վրան ձեթ քսել, և ծաղկակաղամբի կտորները շարել դրա մեջ:

- Եփել մոտ 15 րոպե 200 ջերմաստիճանում:
- Մատուցել թթվասերով:

