Բաղադրությունը
- 250 գր հավի կրծքամիս,
- 2 հատ ձու,
- 1 հատ վարունգ,
- 1 հատ լոլիկ,
- 2-3 հատ կարտոֆիլ,
- 3 ճաշի գդալ մայոնեզ,
- 2-3 ատամիկ սխտոր,
- 1/2 թեյի գդալ սև քունջութ,
- 1/3 փունջ սամիթ,
- աղ, սև պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի,
- ձեթ՝ տապակելու համար:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել՝ ջրի մեջ աղ լցնելով: Հավի միսը կարելի է նաև ջեռոցում եփել՝ համեմելով սիրված համեմունքներով: Այուհետև միսը թել-թել անել:
Կարտոֆիլը կեղևազրկել և լվանալ, մանր քերիչով երկարությամբ անցակցնել: 3 անգամ լվանալ, ամեն անգամ լվանալ սառը և նոր ջրով, իսկ հետո թղթե անձեռոցիկով չորացնել: Թավայի մեջ ձեթ լցնել, և կարտոֆիլը մաս-մաս տապակել: Տապակելուց հետո կրկին թղթե անձեռոցիկի վրա լցնել, որպեսզի ձեթը միջից դուրս գա:
Կտրատել լոլիկը (առանց հյութալի մասի) և վարունգը: Ձուն խաշել և կիսաշրջանով կտրատել:
Սամիթը մանր-մանր կտրատել:
Սխտորը ճզմել և սև պղպեղի հետ միասին ավելացնել մայոնեզի մեջ:
Ամանի մեջ միավորել և լավ խառնել բոլոր բաղադրիչները՝ բացի կարտոֆիլից:
Ըստ ցանկության նաև աղով համեմել:
Աղցանը ձևավորել կարտոֆիլով, և վրան քունջութ շաղ տալ:
Բարի ախորժակ