Խոսքերն ավելորդ են: Նրբահամ, էլեգանտ աղցան, որից երբեք չեք հոգնի: Խոզի մսով աղցան

Բաղադրիչներ

500 գ խոզի փափկամիս

2 ձու

1 գլուխ սոխ + 100 մլ եռման ջուր, 1 ճ/գ քացախ, 2 թ/գ շաքարավազ

2 ճ/գ կաթ

1 ճ/գ ալյուր

50 գ ձիթապտուղ

աղ

սև պղպեղ

2 ճ/գ մայոնեզ

համեմ, մաղադանոս

Պատրաստման եղանակը

Խոզի միսը բաժանել շերտերի, ծեծել, ապա միջին երկարությամբ կտրատել, 10 րոպե տապակել, ավելացնել ալյուր, համեմել աղով, սև պղպեղով, սիրելի համեմունքներով, թողնել մինչև պատրաստ լինելը և վերցնել կրակից

Սոխը կիսալուսնաձև կտրատել,ավելացնել ջուր, քացախ, շաքարավազ, լավ խառնել, թողնել 30 րոպե, ապա ջրքամել

2 ձվին ավելացնել կաթ, մի պտղունց աղ, լավ խառնել և նրբաբլիթի պես տապակել: Կտրատել միջին մեծությամբ

Ավելացնել տապակած միսը, մարինացված սոխը, շրջանաձև կտրատած ձիթապտուղ, մայոնեզ և լավ խառնել

Ավելացնել մանրացրած կանաչեղեն և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում