Բաղադրիչներ
6 հատ կարմիր պղպեղ
1 գլուխ սոպ
300 գ աղացած միս
աղ
սև պղպեղ
մաղադանոս
100 գ շերտավոր խմոր
80 գ պանիր
1 ձու
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել և տապակել
Պղպեղների գլխային մասը կտրել, մանրացնել, միջուկները հեռացնել: Մանրացրած մասերն ավելացնել սոխին
Պղպեղի 4 կողմից փոքրիկ կտրվածքներ անել` տալով ծաղկի տեսք
Տապակին ավելացնել աղացած միս, աղ, սև պղպեղ, մանրացրած մաղադանոս, թողնել այնքան, մինչև միսը եփվի
Շերտավոր խմորը բաժանել շրջանակների, յուրաքաննչյուրի մեջ 1-ական ճ/գ խճողակ լցնել, 1 կտոր պանիր դնել
Հավաքել, գնդի տեսք տալ և դնել պղպեղների մեջ
Յուրքանչյուրի վրա ձու քսել, ծաղկի թերթիկների պես կտրվածք անել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ