Խոզի փափկամիսն այսքան համեղ ու ախորժելի կարող է լինել հենց ա՛յս բաղադրատոմսով: Խոզի փափկամիսը` ջեռոցում

Բաղադրիչներ

1 կգ խոզի փափկամիս

5-6 կարտոֆիլ

աղ

սև պղպեղ

1 գլուխ սոխ

120 գ պանիր

1 ճ/գ հատիկավոր մանանեխ

3 ճ/գ յոգուրտ

1 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Միսը 0,5-0,7 մմ հաստությամբ կտրատել, ծեծեել, համեմել աղով, սև պղպեղով, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 10 րոպե

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ճզմել` հեռացնելով ավելորդ հեղուկը, համեմել աղով, սև պղպեղով

Կաղապարի ներսը պատել ձեթով, լցնել քերած կարտոֆիլը, կիսալուսնաձև կտրատած սոխը, շարել միսը

Պանիրը քերել, ավելացնել հատիկավոր մանանեխ, յոգուրտ, մայոնեզ, լավ խառնել և ավելացնել մսին

Ծածկել յուղաթղթով, ապա փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Կարող եք մատուցել որևէ թեթև աղցանով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում