Օգտագործումը խոհանոցում: Հիմնականում օգտգործվում է ձկների, մսերի և բանջարեղենների հետ` սոուսի, մարինադի կամ համեմունքի տեսքով: Մսերի և ձկների դեպքում խնձորի քացախը երկարացնում է նրանց պահպանման ժամկետը, միսը դարձնում է ավելի նուրբ և փափուկ :
Օգտագործելով աղցանների մեջ՝ ապահովում եք մթերքների ավելի հեշտ մարսվելը:
Խմորեղենների խմորի մեջ քացախի օգտագործումը հանում է խմորեղենի ավելորդ քաղցրությունը:
Օգտագործումը կենցաղում: Ունի 2 հիմնական ազդեցություն` մաքրող և ախտահանող: Քացախի օգնությամբ մաքրում են պատուհանները, պատուհանագոգերը, սալիկները, խոհանոցային տեխնիկան, հատակը, սանտեխնիկան: Խնձորի քացախի և սոդայի համադրությունը կատարյալ միջոց է կոյուղու խողովակների մաքրման համար: Պայքարում է բորբոսի դեմ: Լոգարանում կամ սենյակում, որտեղ խոնավության մակարդակը բարձր է՝ բորբոս է առաջանում: Խնդրահարույց հատվածներում քացախ ցողեք և լվացեք 60 րոպե անց:
Վերացնում է տհաճ հոտերը: Խնձորի քացախը լցրեք որևէ շշի մեջ և ցողեք: Թթու հոտը կվերանա, բայց կմնա բույրը, որը հիշեցնում է օդը թարմացնող թանկարժեք միջոցի:
Լվացքի մեքենայի մաքրում: Լվացքի փոշին լցրեք դրա համար նախատեսված հատվածում, իսկ քացախը կոնդիցիոների համար նախատեսված հատվածում և մեքենան միացրեք արագ լվացման ռեժիմով: Եվ իհարկե հագուստ չպետք է դնել:
Խոհանոցային տեղնիկաների, կաթսաների մաքրում: Խառնեք սոդան և քացախը, որպեսզի միասեռ լուծույթ ստացվի: Քսեք այն խնդրահարույց հատվածներում և լվացեք տաք ջրով: Թեյնիկների դեպքում 1 լ ջրին ավելացրեք 0,5 բաժակ քացախ, լցրեք թեյնիկի մեջ, եռացրեք այն, այնուհետև մի քանի անգամ սովորական ջրով լվացեք: Թեյնիկը կլինի ինչպես նորը:
Խնձորի քացախի օգտագործումը կոսմետոլոգիայի մեջ: Ունի մի քանի հատկություն` մաքրում է, փայլ է հաղորդում, վերացնում է այտուցվածությունները:
Ահա 3 տարբերակ:
1-ին տարբերակ-քնելուց առաջ լվացեք և մաքրեք դեմքը, այնուհետև բամբակյա սկավառակը թրջեք քացախի մեջ և մաքրեք դեմքը: Կատարեք այս գործողությունը 7 օր և կրկնեք այն 1 ամիս անց: Վերջին 7-րդ օը կարելի է նաև կրեմ քսել դեմքին:
2-րդ տարբերակ: 1 ճ/գ քացախը լուծեք1 բաժակ ջրի մեջ, ավելացրեք երիցուկի տերևներ, թողեք թրմվի 5-6 օր, ապա ամեն առավոտ մաքրեք դեմքը: Այս լոսյոնը կօգնի ազատվել ակնեից և նեղ ծակոտկիներից:
3-րդ տարբերակ: 1 թ/գ մեղրը, 1 թ/գ վարսակի ալյուրն ու 2 ճ/գ խնձորի քացախը խառնեք իրար, քսեք դեմքին և 15 րոպե անց լվացեք տաք ջրով: Այս դիմակը պայքարում է սև կետիկների դեմ:
Լինենք տեղեկացված )))