Բաղադրությունը
Խմոր
- 200 գ կարագ կամ մարգարին,
- 200 գ թթվասեր (15-20% յուղայնությամբ),
- 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 1 գ վանիլին,
- 270-280 գ ալյուր,
- ձու՝ թխվածքի մակերեսին քսելու համար:
Միջուկ
- 5 հատ միջին մեծության խնձոր,
- 100 գ շաքարավազ,
- 4 ճաշի գդալ լիմոնի հյութ,
- 1 թեյի գդալ դարչին,
- շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը
Փափուկ կարագը, թթվասերը և վանիլինը միասին տրորել այնքան, որ հնարավորինս միասեռ զանգված ստացվի:

Այս զանգվածի վրա ավելացնել ալյուրի մի մասը, փխրեցուցիչը և խառնել: Ալյուրի 2-րդ մասը աստիճանաբար ավելացնել՝ հունցելով խմորը:
Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Խմորը ծածկել սննդային տոպրակով և այդպես թողնել, սառնարանում դնելու կարիք չկա:

Խնձորը քերիչով անցկացնել, վրան լիմոնի հյութ լցնել, ավելացնել շաքարավազ և խառնել:

Միջուկը 10-15 րոպե թողնել, հետո քամիչի օգությամբ ավելորդ հեղուկը հեռացնել:

Խմորը բաժանել 2 հավասար մասի և երշիկի տեսք տալ, այնուհետև ուղղանկյունաձև գրդնակել:

Խմորի միջին հատվածում լցնել միջուկը, և միջուկի վրա դարչին շաղ տալ: Խմորը երկու կողմից իրար վրա բերել: Կարելի նաև ջուր քսել, որպեսզի կողմերը իրար լավ կպչեն:

Ստացված շերտը բաժանել առանձին ուղղանկյունների:

Նույն կերպ նաև խմորի 2-րդ մասը պատրաստել:
Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ փռել, և ուղղանկունաձև կտրոները շարել դրա մեջ: Կտորների վրա ձու քսել:

Թխել 200 ջերմաստիճանում 30 րոպե:

Մատուցելիս շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ