Բաղադրիչներ
Խմորի համար`
2 ձու
70 մլ սերուցք
աղ
120 մլ կաթ
70 գ շաքարավազ
6 գ խմորիչ
380 գ ալյուր
Միջուկի համար`
2 խնձոր
20 գ շաքարավազ
50 մլ սերուցք
Կաղապարի չափը` 21*21 սմ
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել շաքարավազ, խմորիչ, լավ խառնել, ծածկել, թողնել 10 րոպե, ապա ավելացնել ալյուրին
2 ձվին ավելացնել մի պտղունց աղ, սերուցք, խառնել և դարձյալ ավելացնել ալյուրին
Խառնել, խմոր հունցել, ծածկել և 1 ժամ թողնել
Խմորը մի քիչ բացել, դնել կաղապարի մեջ և ձևավորել
Միջուկի համար անհրաժեշտ է խնձորը կիսալուսնաձև կտրատել, շարել խմորի վրա, ծածկել և թողնել 30 րոպե: Շաքարավազ շաղ տալ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ