Խաղողի տերևներով դոլմա
Բաղադրիչներ
- 700 գր տավարի աղացած միս
- 300 գր խոզի աղացած միս (բարձր յուղայնությամբ)
- 350 գր սոխ
- 50 գր կարագ
- խաղողի տերևներ
- 100 գր բրինձ
- 2 թեյի գդալ աղ
- 4 ատամիկ սխտոր
- 0.5 թեյի գդալ աղացած սև պղպեղ
- 0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ (կծու)
- 1 թեյի գդալ չորացրած անանուխ
- 0.5 թեյի գդալ խմելի–սունելի
- համեմ
- մաղադանոս
- սամիթ
Լրացուցիչ
- 300 մլ մածուն
- 4 ատամիկ սխտոր
- մաղադանոս
- համեմ
Պատրաստման եղանակը
1 Եռման ջրի մեջ լցնել բրինձը, եփել 5 րոպե: Սոխը կտրատել, տապակել ցածր կրակի վրա:
2 Խառնել աղացած միսը, բրինձը, սոխը, սխտորը: Ավելացնել մաղադանոս, սամիթ, խմելի–սունելի, չոր անանուխ, կարմիր պղպեղ, սև պղպեղ և մեկ թեյի գդալ աղ: Վրան լցնել 300մլ ջուր և լավ խառնել:
3 Խաղողի տերևի մեջ մի փոքր միս դնել և փաթաթել:
4 Խորը թավայի մեջ ափսե դնել, և վրան շարել դոլմաները: Ավելացնել կարագը, փակել խաղողի տերևներով, և վրան դնել ևս 1 ափսե:
5 Ավելացնել մեկ լիտր ջուր (որ հասնի վերևի շերտին) և մեկ թեյի գդալ աղ:
6 Փակել կափարիչով և եռացնել մեկ ժամ ցածր կրակի վրա:
7 Սոուսի համար մածունի մեջ ավելացնել սխտոր, համեմ և մաղադանոս: Խառնել և մատուցել դոլմայի հետ միասին: