Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Աննկարագրելի համեղ լցոնած պղպեղ ընդամենը 30 րոպեում

Լցոնած պղպեղ
Անչափ համեղ լցոնած պղպեղներ առանց մեծ ջանքերի:

Բաղադրիչներ

  • 3 հատ քաղցր կարմիր պղպեղ
  • 500 գ հավի կրծքամիս
  • 85 գ պանիր
  • 1 հատ լոլիկ
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • 1/3 թեյի գդալ սխտորի փոշի
  • կանաչի  (ըստ ճաշակի)
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Պղպեղները բաժանել 2 մասի, միջուկը հեռացնել:
  • Հավի կրծքամիսը մանր կտրատել:
  • Լոլիկի կեղևը հանել, մանր կտրատել:
  • Կանաչին մանր կտրատել:
  • Պանիրը քերել, մի փոքր մասը ավելացնել, կտրատված զանգվածին, և լավ խառնել:
  • Ավելացնել թթվասերը և համեմունքները, լավ խառնել:
  • Պղպեղները լցոնել ստացված միջուկով, դնել 180°C ջեռոցում 20-25 րոպե:
  • Ջեռոցից հանել, վրան ցանել պանիրը, դնել ջեռոցը ևս 2 րոպե:
Բարի ախորժակ: