Լոբով պաշտետ: Այն կարող եք համտեսել նաև պահքի ընթացքում

Բաղադրությունը

  • 300գ լոբի (կարմիր կամ սպիտակ),
  • 250-300 գ սոխ (ըստ ցանկության) ,
  • 3-4 ատամիկ սխտոր,
  • 100 գ ընկույզ,
  • ձեթ,
  • աղ,
  • պղպեղ:

Պատրաստման եղանակը

Լոբու վրա ջուր լցնել և այդպես թողնել ամբողջ գիշեր:

Հաջորդ օրը խաշել լոբին, արգանակից մոտ 200 գ պահել: Խաշված լոբին հարել ձեռքի էլեկտրական հարիչով կամ աղալ, և զուգահեռ արգանակից ավելացնել այնքան, որ ցանկալի խտությունը ստացվի:

Սոխարած պատրաստել և ավելացնել հարված լոբու վրա, այնուհետև ավելացնել մանր կտրատված ընկույզը, ճզմված սխտորը, համեմել աղով և պղպեղով և լավ խառնել:

Ընկույզը ցանկալի է նախապես մի փոքր չորացնել թավայի մեջ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում