Լոբով աղցան
Հագեցնող և համեղ աղցան՝ ողջ ընտանիքի համար:
Բաղադրիչներ
- 1 հատ հավի կրծքամիս
- 1 տոփ պահածոյացված լոբի
- 1 հատ գազար
- 1-2 հատ վարունգ
- հազարի տերևներ
- սամիթ
- 2 ճաշի գդալ սոյայի սոուս
- բուսայուղ
- 1/3 թեյի գդալ սխտորի փոշի
- համեմունք (նախատեսված կորեական գազարի համար)
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Հավի կրծքամիսը խորանարդներով կտրատել, վրան ցանել աղ և սև պղպեղ, և տապակել բուսայուղով:
2 Գազարը քերել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով, և համեմել:
3 Կանաչիները և վարունգը կտրատել:
4 Ավելացնել սոյայի սոուսը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: