Բամբակի պես փաափուկ լիմոնով կեքս

Լիմոնով կեքս
1 ժամ

Բաղադրիչներ

Խմոր

  • 260 գ ալյուր
  • 1 հատ ձու
  • 150 գ շաքարավազ
  • 200 գ կաթ
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 հատ լիմոն
  • 100 գ ձեթ

Ջնարակ

  • 100 գ շաքարի փոշի
  • 2 ճաշի գդալ լիմոնի հյութ

Լրացուցիչ

  • 30 գ կոկոսի փաթիլներ

Պատրաստման եղանակը

1 Ձուն և շաքարավազը միասին տրորել:
2 Լիմոնի ցեդրան քերել:
3 Զանգվածի մեջ ավելացնել լիմոնի ցեդրա, 0.5 հատ լիմոնի հյութ, տաք կաթ, ձեթ և խառնել:
4 Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ:
5 Այնուհետև ավելացնել փխրեցուցիչը և խառնել:
6 Ստացվում է ծորացող խմոր:
7 Ձևամանը (20-10-7) ծածկել յուղաթղթով, և խմորը լցնել մեջը:
8 Թխել մոտ 40 րոպե 180 ջերմաստիճանում:
9 Ջնարակը պատրաստելու համար խառնել շաքարի փոշին և լիմոնի հյութը:
10 Կեքսի վրա ջնարակ և կոկոսի փաթիլներ շաղ տալ :
Կիսվել Facebook-ում