Լավաշով և նրբերշիկով այս ախորժալի ուտեստը ձեր երեխաների ամենասպասված նախաճաշը կլինի

Բաղադրիչներ

3 ձու

կես բաժակ կաթ

2-3 հատ նրբերշիկ

լավաշ

50 գ պանիր

10 գ կարագ

աղ

սև պղպեղ

սամիթ կամ համեմ

Պատրաստման եղանակը

Ձուն կոտրել, համեմել աղով, սև պղպեղով

Կանաչին կտրտել, նրբերշիկը, պանիրը քերիչով անցկացնել կամ կտրատել և ավելացնել ձվին, լավ խառնել

Լավաշը կիսել, ռուլետի պես փաթաթել, երկարությամբ կտրտել, կաթի հետ ավելացնել ձվին և լավ խառնել

Թավայի մեջ կարագ դնել, ավելացնել ստացված զանգվածը, կափարիչով ծածկել և տապակել թույլ կրակի վրա` 5-7 րոպե

Զարդարելու կարիք չկա։ Այն արդեն իսկ գեղեցիկ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում