Լավաշով կեսադիլյա
Այս կեսադիլյաները հիանալի տարբերակ են արագ և ախորժելի ուտեստ պատրաստելու համար:
Բաղադրիչներ
- 300 գր հավի փափկամիս
- 1 հատ սոխ
- 0.5 հատ քաղցր կարմիր պղպեղ
- 0.5 հատ քաղցր կանաչ պղպեղ
- 150 գր պանիր
- 2 հատ լավաշ
- 1 ատամիկ սխտոր
- 1/4 թեյի գդալ աղացած սև պղպեղ
- 1/2 թեյի գդալ պապրիկա
- 1/4 թեյի գդալ ուրց
Պատրաստման եղանակը
1 Սոուսի համար տարայի մեջ խառնել աղացած սև պղպեղը, պապրիկան, ուրցը, սոյայի սոուսը և ճզմած կամ մանր կտրատված սխտորը:
2 Հավի փափկամիսը կտրատել, սոուսով տապակել:
3 Նույն թավայի մեջ տապակել նաև մանր կտրատված սոխը և պղպեղները, այնուհետև խառնել մսին:
4 Լավաշը կիսել կամ շրջաններ կտրել, պանիրը անցկացնել քերիչով:
5 Թավայի մեջ կարագ դնել: Յուրաքանչյուր լավաշի կես մասի վրա լցնել պանիրը և միջուկը:
6 Ծալել, դնել թավայի մեջ, վրան հալեցրած կարագ քսել: Տապակել մի քանի րոպե ամեն կողմից մինչև պանրի հալվելը:
Բարի ախորժակ