Լավաշից պատրաստված տնական չիպսեր

Բաղադրությունը

  • լավաշ,
  • պապրիկա,
  • աղ,
  • սև պղպեղ,
  • սխտոր կամ սխտորի փոշի,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Ձեթի մեջ ավելացնել աղ, սև պղպեղ, պապրիկա, 1-2 ատամիկ ճզմված սխտոր և խառնել:

Այս զանգվածը լավ քսել լավաշի շերտերի վրա:

Այնուհետև լավաշից քառակուսիներ կտրել:

Կտորները լցնել ջեռոցի թավայի մեջ և եփել/չորացնել 10-15 րոպե 200 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում