Լավաշից պատրաստված հերթական համեղ ուտեստը

Բաղադրությունը

  • 4 հատ լավաշ,
  • մարինացված սունկ,
  • հավի կրծքամիս,
  • հալվող պանիր,
  • գազար,
  • համեմ,
  • թթվասեր,
  • մայոնեզ,
  • սոխ,
  • խմելի-սունելի,
  • աղ,
  • պղպեղ:

Բոլոր բաղադրիչների քանակությունը՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Մանր կտրատել սոխը և տապակել սնկի հետ :

Գազարը քերիչով անցկացնել և առանձին տապակել:

Հավի կրծքամիսը խաշել, կրկին առանձին տապակել՝ համեմելով աղով, սև պղպեղով, խմելի-սունելիով:

Պանիրն անցկացնել քերիչով:

Թթվասերը և մայոնեզը միասին խառնել:

Առաջին լավաշի շերտին շաղ տալ քերած պանիրը, իսկ մյուս շերտերին քսել թթվասերով և մայոնեզով պատրաստված զանգվածը , և յուրաքանչյուր շերտին դնել բաղադրիչներից որևէ մեկը:

Այնուհետև փաթաթել խողովակի պես, մի քանի մասի կտրատել և եփել 250 ջերմաստիճանում  15 րոպե:

Բարի ախորժակ

Պատրաստեց՝ Նոնա Սարգսյանը (Nona Sargsyan)


Կիսվել Facebook-ում