Բաղադրությունը
- 1 հատ լավաշ,
- 2 հատ թթու վարունգ,
- 350 գ կաղամբ,
- 1 հատ սոխ,
- 1 հատ գազար,
- 1-2 ճաշի գդալ մայոնեզ,
- 1/2 կապ սամիթ,
- 1/2 թեյի գդալ աղ,
- պղպեղ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել, և վրան տաք ջուր լցնել(2-3 րոպե):
Կաղամբը, վարունգը և գազարը քերիչով անցկացնել: Դրանց վրա ավելացնել սոխը՝ առանց ջրի, մի փոքր մայոնեզ և լավ խառնել:
Սամիթը մանր կտրատել, լցնել զանգվածի վրա, համեմել աղով և պղպեղով և լավ խառնել:
Լավաշի շերտի վրա լցնել միջուկը, հավասարաչափ տարածել, ցանկության դեպքում տեղ-տեղ մի փոքր մայոնեզ ավելացնել, և լավաշը փաթաթել (ռուլետի պես):
Լավաշը 2 սմ գլանաձև մասերի կտրել և տապակել քիչ ձեթի մեջ:
Բարի ախորժակ