Բաղադրիչներ
3 ձու
80 գ շաքարավազ
Աղ
30 մլ ձեթ
50 մլ կաթ
80 գ ալյուր + 20 գ կակաո +1 թ/գ փխրեցուցիչ
Կոկոսի խառնուրդի համար`
120 գ շաքարավազ
350 մլ կաթ
140 գ խտացրած կաթ
350-400 գ կոկոսի փաթիլներ
150 գ կարագ
Ջնարակի համար`
100 գ շոկոլադ
100 մլ 36% սերուցք
Կաղապարի չափը` 20 սմ
Պատրաստման եղանակը
3 ձվին ավելացնել 80 գ շաքարավազ, մի պտղունց աղ և 5 րոպե հարել

Ընթացքում ավելացնել ձեթ, 50 մլ կաթ

Ալյուրին ավելացնել կակաո, փխրեցուցիչ, մաս-մաս ավելացնել ձվային զանգվածին և լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ստացված խմորը լցնել, դնել 180°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե

Կոկոսի խառնուրդի պատրաստման համար կաթսայի մեջ 120 գ շաքարավազ լցնել, ավելացնել 350 մլ կաթ, 140 գ խտացրած կաթ և դնել կրակին

Թողնել եռա, ապա ավելացնել 400 գ կոկոսի փաթիլներ: Թողնել ևս 3 րոպե` անընդհատ խառնելով

Վերցնել կրակից, ավելացնել կարագ և լավ խառնել

Բիսկվիթը բաժանել 3 մասի, յուրաքանչյուր շերտը թրջել կաթով, ապա ըստ շերտերի լցնել կոկոսի խոռնուրդը

Ծածկել սննդային պոլիէթիլենով և 3-4 ժամ թողնել սառնարանում

Շոկոլադին ավելացնել սերուցք, գոլորշու վրա հալեցնել և պատել ամբողջ տորթը

Վայելեք )))

Բարի ախորժակ