Լավագույն տաք աղցանը, որից հագենալն ուղղակի անհնար է: Բանջարեղենային տաք աղցան

Բաղադրիչներ

300 գ  ծաղկակաղամբ

1 սմբուկ

1 պղպեղ

2 լոլիկ

0,5  սոխ

0,5 կիտրոնի հյութ

1 թ/գ շաքարավազ

2 ճ/գ ձիթայուղ

սև պղպեղ

մաղադանոս, համեմ

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղմաբը լցնել եռացող աղաջրի մեջ և 4 րոպե խաշել

Սմբուկը բաժանել միջին մեծության կտորների, համեմել աղով, 5 րոպե թողնել, այնուհետև տապակել և վերցնել կրակից

Պղպեղը բաժանել միջին մեծության կտորների, տապակել 2 րոպե և ավելացնել մյուս բաղադրիչներին

Լոլիկի միջուկները հեռացնել, իսկ մնացածը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել կիտրոնի հյութ, շաքարավազ, աղ, ձիթայուղ, լավ խառնել, թողնել 10 րոպե, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մանրացրած համեմ, մաղադանոս, աղ, սև պղպեղ, լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում