Լավագույն ընթրիքը լավագույն ընտանիքի համար: Մակարոնն ու հավի միսը` ջեռոցում

Բաղադրիչներ

700-800 գ հավի կրծքամիս

1 գլուխ սոխ

150 գ մայոնեզ

1 թ/գ հավի համեմունք

1 թ/գ աղ

սև պղպեղ

400 գ մակարոն

400 մլ ջուր

150 գ պանիր

Պատրաստման եղանակը

Միսը խորանարդաձև կտրատել, ավելացնել սոխ, մայոնեզ, հավի համեմունք, սև պղպեղ, աղ և լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ լցնել մակարոնը, ջուրը, 0,5 թ/գ աղ, ապա լցնել միսն ու հավասարապես տարածել։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 60-70 րոպե (պետք է ջուրն ամբողջությամբ գոլորշիանա)

Հանել, ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում