Բաղադրիչներ
500 գ հավի աղացած միս
1 ձու
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
2 կտոր հաց + կաթ
50 գ պանիր
1 խաշած ձու
40 գ փափուկ կարագ
սամիթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հացի կտորները թրջել կաթի մեջ
Աղացած մսին ավելացնել ճզմած սխտոր, ձու, աղ, սև պղպեղ, մանրացրած սոխ, թրջած հաց և լավ խառնել
Միջուկի համար անհրաժեշտ է պանիրն ու խաշած ձուն խառնել իրար, ավելացնել մանրացրած սամիթ, կարագ և լավ խառնել
Լցնել սննդային պոլիէթիլենի վրա, լավ փաթաթել և 10-15 րոպե թողնել սառցարանում
Հանել, բաժանել մասերի
Մսից շրջանաձև կոտլետներ ձևել` յուրաքանչյուրի մեջ 1-ական կտոր միջուկ դնելով։ Թաթախել ալյուրի մեջ
2 կողմից տապակել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ