Բաղադրիչներ
6 հատ կարտոֆիլ
3 կտոր բեկոն
120 գ պանիր
Սամիթ
3 ատամիկ սխտոր
1 ճ/գ մայոնեզ
30 գ փափուկ կարագ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլները մի քանի տեղից ծակծկել, ձիթայուղ քսել, ծածկել փայլաթիթեղով և դնել 190°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած սամիթ, ճզմած սխտոր, մայոնեզ, կարագ և լավ խառնել

Արդեն պատրաստ կարտոֆիլների վրա խաչաձև կտրվածք անել

Լցոնել ստացված խճողակով

Բեկոնը խորանարդաձև կտրատել, մի քանի րոպե տապակել, ավելացնել կարտոֆիլներին և ևս 2 րոպե դնել 220°С տաքացրած ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ