Բաղադրիչներ
500 գ դդում
300 գ հավի կրծքամիս
3 ձու
70 գ պանիր
աղ
սև և կարմիր պղպեղներ
200 գ վարսակի ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
Դդումն անցկացնել քերիչով, ավելացնել մանր կտրատած հավի կրծքամիս, 3 ձու
Ավելացնել քերած պանիր, աղ, սև և կարմիր պղպեղներ, վարսակի ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել
Գդալի օգնությամբ՝ կոտլետի ձև տալով տապակել 2 կողմից
Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))
Բարի ախորժակ