Իսկ դուք պատրաստե՞լ եք այս բաղադրատոմսով: Վարսակի փաթիլներով և դդմիկով կոտլետ

Բաղադրիչներ

1 դդմիկ

1 գազար

2 ձու

1 ատամիկ սխտոր

սամիթ, մաղադանոս

0,5 թ/գ աղ

սև պղպեղ

120 գ վարսակի փաթիլներ

Պատրաստման եղանակը

Դդմիկն ու գազարը անցկացնել քերիչով, ավելացնել 2 ձու, սխտոր, մանրացրած սամիթ, մաղադանոս, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել վարսակի պաթիլներ, խառնել, ծածկել և թողնել 15-20 րոպե

Կոտլետների պես՝ 2 կողմից տապակել

Ճաշե՞նք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում