Իսկը ձմեռային, հեքիաթային, թեթև աղանդեր` թթվասերով և մանդարինով

Բաղադրիչներ

30 գ ժելատին

200 մլ ջուր

800գ թթվասեր

200 գ շաքարավազ կամ շաքարի փոշի

6 մանդարին

Նախատեսված է 1,5 լ տարայի համար

Պատրաստման եղանակը

Ժելատինին ավելացնել ջուր, թողնել լավ փքվի, ապա հալեցնել գոլորշու վրա

Թթվասերին ավելացնել շաքարավազ, լավ խառնել

Մաս-մաս ավելացնել ժելատինը, լավ խառնել

3-4 ճ/գ լցնել տարայի մեջ (վերևի հատվածը հեռացրած շիշ): Փայտիկի վրա մանդարին շարել, դնել կրեմով տարայի մեջ, ապա ավելացնել մնացած կրեմը և 4 ժամ թողնել սառնարանում

Աղանդերը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում