Որպեսզի ծաղիկն ավելի լավ աճի և ծաղկի, անհրաժեշտ է, որ սնուցումը կատարվի արմատներից: Եթե չի ծաղկում, նշանակում է, որ այն չի պահվում ճիշտ պայմաններում կամ հիվանդ է:
Նախ անհրաժեշտ է հեռացնել խանգարող, ավելորդ ծիլերը, քանի որ դրանք խանգարում են ծաղկելուն, ինչպես նաև ծաղկին անխնամ տեսք են հաղորդում` տարածվելով ամբողջ թփով մեկ: Նրանք խանգարում են նաև ծաղկի բարձրանալուն:
Լավ աճելու համար անհրաժեշտ է համապատասխան լույս, ջերմություն, լավ պարարտացված հող և բարձր խոնավություն:
Եթե Մանուշակի տերևները շատ են ձգվում դեպի վեր և չափով փոքր են, նշանակում է՝ արևից համապատասխան ջերմություն չեն ստանում: Տեղափոխեք ծաղիկն ավելի լուսավոր տեղ, բայց և խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հակառակ դեպքում տերևները կարող են վնասվել: Լավագույն տեղը կարող է լինել պատուհանագոգը, կամ պատուհանին մոտ գտնվող հատվածները:
Մանուշակը չի սիրում ո՛չ շատ տաք, ո՛չ ցուրտ մթնոլորտ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է շաբաթական մի քանի անգամ ծաղկամանը շրջել 45 աստիճանով, որպեսզի սիմետրիկ ծաղկի:
Անհրաժեշտ է ջրել շաբաթական 2 անգամ` սենյակային ջերմաստիճանի, հանգստացած ջրով (տերևները չպետք է թրջվենն): Խուսափեք ջրի լճացումից` դա կհանգեցնի արմատների փտման:
Անհրաժեշտ է պարբերաբար խոնավացնել շրջակա օդը: Դրա համար կարող եք խոնավացուցիչ կամ ջրով լի բաժակ տեղադրել ծաղկի կողքին:
Եվ հիշե՛ք, որ մանուշակը թթվային հող չի սիրում: Տարին մեկ անգամ հողի վերին շերտը թարմացրեք:
Եթե ծաղիկը դառնում է անառողջ, ապա նրան կօգնի ֆունդացիոնազոլով ցողելը, իսկ եթե տերևների վրա շականակագույն բծեր են հայտնվում, ապա անհրաժեշտ է հողն ամբողջությամբ փոխել:
Լինե՛նք տեղեկացված