Իր կազմությամբ, հատկությամբ և օգտակարությամբ նռան հատիկները գերազանցում են նույնիսկ հացահատիկի ծիլերի յուղին: Նուռը մարդու համար կենսական նշանակություն ունեցող վիտամինների, հանքանյութերի և միկրոէլեմենտների աղբյուր է:
Վիտամին C – բարձրացնում է դիմադրողականությունը
Վիտամին B6 – ամրացնում է նյարդային համակարգը
Վիտամին B12 – բարելավում է արյան հոսքը
Վիտամին P – ամրացնում է արյան անոթները
Վիտամին E – բարելավում է մաշկը, մազերը, եղունգները
Նռան հատիկները (առավելապես կորիզը) պարունակում են մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ:
Նպաստում են օրգանիզմի բնականոն գործունեությանը:
Հարուստ են դաբաղանյութերով:
Օգնում են փորլուծության, էշերիխիա կոլիի, դիզենտերիայի, տուբերկուլյոզի, գլխացավերի դեպքում:
Հիանալի ախտահանիչ է: Ուստի այն արդյունավետ է մրսածության, անեմիայի, բրոնխիտի բուժման և կանխարգելման համար:
Նռան հատիկները (կորիզը) կօգնեն նաև բնական ճանապարհով իջեցնել արյան ճնշումը:
Խորհուրդ է տրվում նուռն օգտագործել հենց կորիզներով, եթե առակա են վահանաձև գեղձի հիվանդություններ, հորմոնալ խանգարումներ, կանացի ցիկլի հետ կապված խնդիրներ, քանի որ իր մեջ պարունակում է ֆիտոհորմոններ:
Այնուամենայնիվ հարկավոր է չչարաշահել նռան կորիզների օգտագործումը, քանի որ ունենալով ամուր կեղև կարող են վնասել աղեստամոքսային տրակտի լործաթաղանթը:
Խորհուրդ չի տրվում ստամոքսի և աղեստամոքասային տրակտի քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, մինչև 3 տարեկան երեխաներին:
Օրգանիզմը ամրացնելու համար կարելի է 1-2 օր ընդմիջումներով օգտագորձել նուռ, կամ 1-2 թ/գ նռան կորիզի փոշի:
Լինենք տեղեկացված և առողջ )))